Tert.am-ը գրում է.

Օգոստոսի 13-ին Վլադիմիր Պուտինը վերջին 7 տարիների ընթացքում իր առաջին այցը կատարեց Բաքու, որը դարձավ նրա 3-րդ այցն Ադրբեջան՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում։ Այցերի նման պարբերականությունը Մոսկվայի և Բաքվի բարդ հարաբերությունների արտահայտությունն են, գրում է World politics review-ն։

 Ինչպես փոխանցում է inosmi.ru-ն, այդ երկու մայրաքաղաքները միմյանցից հեռացել են այն պատճառով, որ Մոսկվան շարունակում է ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանն իր էներգետիկ ռեսուրսների պաշարներով շրջվել է դեպի Արևմուտք։

 Ադրբեջանի առաջնորդները փորձել են հաջողությամբ օգտագործել երկրի աշխարհագրական դիրքը, էներգետիկ ռեսուրսներն ու այլ ակտիվներ, որպեսզի կարգուկանոն հաստատեն իրենց քմահաճ հարևանների շրջանում։

«Բացի այդ, երկիրը շարունակում է հետապնդել իր սեփական նպատակները տարածաշրջանում, որոնք ներառում են նաև Հայաստանի կողմից գրավված տարածքների վերադարձը (ձևակերպումն՝ըստ World politics review-ի), կանխել պատերազմն Իրանի դեմ և նվազեցնել միջազգային ազդեցությունն Ադրբեջանի ներքին քաղաքականության վրա»,- գրում է ավագ խմբագիր Ռիչարդ Վայցը։

 Ադրբեջանի կառավարությունը ձգտում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ՝ միաժամանակ ամրապնդելով կապերն Արևմուտքի հետ։

Ռուսաստանը մեծությամբ երկրորդ խոշոր առևտրային դաշնակիցն է՝ Իտալիայից հետո, և 2012թ.ին առևտրաշրջանառությունը կազմել է 3.4 մլրդ դոլար։ 2013թ.-ի հունվար-մայիս ամիսների տվյալները ցույց են տալիս, որ դրանք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50%-ով ավելացել են։

 Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ավելի քան 70 ռուսական շրջաններ Ադրբեջանի հետ սերտ առևտրային կապեր ունեն և ավելի քան 500 ռուսական ընկերություններ աշխատում են ադրբեջանական տնտեսության ավտոմոբիլային, էներգետիկ, ֆինանսական և այլ կենսական նշանակության ոլորտներում։

 2009թ.-ից Ադրբեջանը Ռուսաստան բնական գազի հիմնական արտահանողն է՝ համաձայն Ադրբեջանի նավթային պետական ընկերության և ռուսական առաջատար էներգետիկ կազմակերպության՝ «Գազպրոմի» միջև առկա համաձայնագրի։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել