Emedia.am-ը գրում է.
Օգոստոսի 20-ին կայացել է ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված, գերատեսչական աշխատանքային խմբի նիստ:
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, նիստը նախագահել է խմբի ղեկավարը՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ըստ ազատամարտիկների կողմից բարձրացված հարցերի, նիստի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՊՆ համապատասխան վարչություններում կատարված աշխատանքները, քննարկվել առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք առավել խնդրահարույց են և պահանջում են լուծման իրատեսական ուղիներ: Որոշվել է այդ խնդիրներին անդրադառնալ հաջորդ նիստին, որին կհրավիրվեն նաև ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ: