1in.am-ը գրում է.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվում է Վահիկ Սինանիի գործի դատավարությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 43-ամյա Վահիկը Աբովյան քաղաքում իրենց վարձակալած բնակարանում վիճաբանել է կնոջ՝ Քրիստինեի հետ, ծեծի ենթարկել նրան՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ պարունակող վնասվածքներ՝ աջ ճակատաքունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի կողմնային մակերեսի սալջարդ, ձախ բազկի ստորին երրորդական հետին մակերեսի արյունազեղում, ձախ ձեռքի չորրորդ մատի սալջարդ, միջային հոդի կապանային գերձգվածություն:
Ամուսինների հարաբերությունների «գերձգվածությունը» նրանց հասցրել է դատարան, որտեղ Վահիկ Սինանին՝ որպես ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով մեղադրվող, նստելու է ամբաստանյալի տեղում, իսկ կինը՝ որպես ծեծված կողակից, նստելու է տուժողի տեղում: