Tert.am-ը գրում է.
«Տաթև» զբոսաշրջային կենտրոնի քաղաքաշինական խնդիրների շուրջ քննարկում է ծավալվել օգոստոսի 22-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչները` գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։
Խորհրդակցության ընթացքում քննարկման հիմնական առարկա է դարձել «Տաթև» վանական համալիրին հարակից տարածքի քաղաքաշինական միջավայրի կանոնակարգման նպատակով լրամշակված կառուցապատման էսքիզային նախագիծը, որը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով: Նախագծի մշակման հիմնական նպատակն է «Տաթև» վանական համալիրի հարակից տարածքում քաղաքաշինական և լանդշաֆտային միջավայրի կազմակերպումը: Նախագծվող տարածքը հիմնականում ընդգրկում է պատմամշակութային հուշարձանի կառուցապատման կարգավորման և լանդշաֆտի պահպանման գոտիներն ու Տաթև մուտք գործող ավտոմոբիլային ճանապարհի և ճոպանուղու կայանի հանգույցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ