1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում երկվորյակ եղբայրները կանգնել են դատարանի առաջ՝ բռնաբարության մեղադրանքով: Հավանական է, որ նրանցից մեկը հանցագործության մասնակից չէ, սակայն դատախազները ստիպված են եղել մեղադրել երկուսին: Հանցագործության վայրում հայտնաբերված գենետիկական նյութը համապատասխանում է երկու եղբայրների ԴՆԹ-ին:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հետաքննությունը չի կարողացել պարզել՝ եղբայրներից ով է բռնաբարել կնոջը: Նրանք դեմքով նույնն են, որևէ հատուկ նշան, որը հնարավորություն կտար տարբերել նրանց, ևս չկա: Գենետիկական անալիզը նույնպես չի օգնել, այդ պատճառով դատարանի առաջ են կանգնել երկու եղբայրները՝ Մուհամադ և Աֆտաբ Աշղարները:

Ակնկալվում է, որ դատական նիստի ժամանակ 22-ամյա եղբայրները մեղավոր կճանաչվեն: Սակայն մեղադրող կողմը խնդրել է երկարաձգել հետաքննությունը, քանի որ սա անսովոր դեպք է. նրանք միաձվանի երկվորյակներ են, իսկ բռնաբարության մասին հայցում խոսվում է մեկի մասին:

Հերթական դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին: Ավելի վաղ եղբայրներին ազատ էին արձակել գրավի դիմաց, և դատավորն այդ որոշումը չի փոխել:

Հայտնի է, որ բռնաբարությունը տեղի է ունեցել 2011թ. նոյեմբերի 5-ին:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել