Starnews.am-ը գրում է.
Վերջերս Starnews-ը նյութ էր հրապարակել ու ամբողջությամբ հիմնավորել էր, որ սիրված երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանըերկար դադար էր վերցրել ու որևէ կերպ չէր հանրայնացնում իր կյանքը՝ ինչպես անձնական, այնպես էլ՝ աշխատանքային:
Մենք հրապարակել էինք լուսանկարներ, որոնցից պարզ էր լինում, որ երգչուհին, ով նախկինում ակտիվ էր սոցցանցերում, տևական ժամանակ պասիվ էր:
Որոշ ժամանակ անց մեզ հասան բացառիկ տեղեկություն, որոնց համաձայն՝ երգչուհին առաջնեկի է սպասում: Մեր տեղեկությունների հաստատումը երկար սպասեցնել չտվեց, երգչուհին հենց ինքը հրապարակեց տեսանյութ, որում կլորացած փորիկով էր, որով և հաստատեց մեր տեղեկությունը:
Ավելի ուշ երգչուհին տեսանյութերի շնորհիվ հանրությանը տեղեկացրեց երեխայի սեռի մասին: Այս գործողություններից հետո Լիլիթ Հովհաննիսյանը մեծ դադար է վերցրել:
Վերջերս Starnews-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Լիլիթի ու Վահրամի առաջնեկն արդեն ծնվել է: