Tert.am-ը գրում է.

Կոմիտասի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի մասնակից Անուշավան Պետրոսյանի՝ ի նշան բողոքի երակները կտրելը շատ տարածված է քրեակատարողական հիմնարկներում, բայց առաջին անգամ է, որ կիրառվում է հանրային ակցիաների ժամանակ: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը:

 «Ես նման բան առաջին անգամ եմ տեսնում»,- երիտասարդ ակտիվիստի քայլը մեկնաբանեց Արթուր Սաքունցը:

 Հիշեցնենք, որ Կոմիտասի 5ա, 7 և 9 շենքերի բնակիչների բողոքի ակցիայի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանն, ով դեռ առավոտից նստել էր «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի մեջ՝ խանգարելով վարորդին փորման աշխատանքներ կատարել, մոտ մեկ ժամ առաջ բարձրացել է բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող պարսպի վրա և սպառնացել կտրել երակները, որից հետո, ի վերջո, իրագործել է մտադրությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել