Սիրիա,Հալեպ քաղաք,2012 թիվ:Քաղաքը ծխի մեջ էր,չէին դադարում կրակոցների ձայները:Փողոցի ամենավերջին տան դռնից գլուխը դուրս հանեց մի տարեց կին,նայեց շուրջը ու դուրս եկավ տնից:Մոտ 70 տարեկան,կորացած մեջքով,ալեհեր կին էր նա,գլխին գունավոր գլխաշոր էր կապած,ձեռքում բռնել էր մի մաշված փոքրիկ պայուսակ,նա սիրիացի էր:Թաքնվելով սկսեց քայլել փողոցի երկյանքով,անընդհատ շուրջն էր նայում:ՈՒժեղացան կրակոցների ձայները,նա թաքնվեց պատի հետևում:Շուրջը ամբողջը ավերված տներ էին:Կրակոցները դադարեցին,կինը դուրս եկավ նորից նայեց շուրջը,պայուսակից հանեց մի նկար,ուշադիր նայեց ու համբուրեց նկարը,նկարի ետևում արբերեն տառերով ինչ-որ բան էր գրված,նկարում մոտ 25 տարեկան մի երիտասարդ տղա էր:Սկսեց արագացնել քայլերը,նրան հանդիպակած վազում էր մի երիտասարդ աղջիկ,նա նկարը ցույց տվեց աղջկան,իսկ աղջիկը գլուխը տարուբերեց ու վազեց:Կինը սրբեց արցունքները ու շարունակեց քայլել փողոցով վերև,ճանապարհը փակել էին քանդված տներից թափված քարերն ու գերանները,կինը կանգ առավ,փորձեց անցնել,նա դժվարությամբ մի քանի քար հրեց մի կողմ,քարերից մեկը վնասեց նրա ձեռքը,կինը ցավից մի ճիչ արձակեց,մյուս ձեռքով բռնեց վերքը,հենվեց գերաններին,շունչ քաշեց ու սկսեց քայլել,նորից լսվեցին կրակոցներ:Փողոցով վազում էր մի տղամարդ երեխայի ձեքից բռնած,կինը ելավ նրանց դիմաց,նրանք կանգ առան,նա նրանց ցույց տվեց նկարը,տղամարդը հրեց մի կողմ ծեր կնոջը ու շարունակեց ճանապարհը,նկարը ընկավ գետնին,կինը լաց լինելով կռացավ ու վերցրեց այն:Մի պահ կանգ առավ նորից բռնեց վնասված ձեռքը,նկարը դրեց պայուսակի մեջ,հետո անցավ փողոցի մյուս կողմը:Անցնում էր ավերված տների միջով:
Հասավ մի կիսաքանդ տան պատուհանի մոտ:Տան հակառակ կողմից մարդկանց ձայներ էին լսվում,կինը պայուսակը դրեց պատուհանին,ու փորձեց բարձրանալ պատուհանի վրա,մի կերպ բարձրացավ,մտավ քանդված տան մեջ ու քայլեց տան մյուս կողմը,ձայները մոտենում էին,:Ծեր կինը մոտեցավ կիսաքանդ պատին,որը տունը բաժանում էր փողոցից,ու պատի անցքից նայեց հավաքվածներին,կլինեին տասից ավելի,նրանցից մի քանիսը սև շորերով ծածկել էին երեսները,դրանք ապստամբներն էին,իսկ առանց դիմակի մեկը`երիտասարդ մի տղա քաշքշում էր մի կնոջ ,փորձում էր ձեռքից գողանալ պայուսակը,նա նկարում պատկերված տղան էր,ծեր կինը ճանաչեց որդուն,նա տեսավ,թե ինչպես է որդին թալանում այդ կնոջը:Մայրը չկարողացավ նայել,գլուխը թեքեց,ձեռքը դրեց բերանին,ու աչքերից արցունքները թափվեցին:
Նա հենվեց պատին,պատից քարի կտորներ թափվեցին ,ապստամբները լսեցին ձայնը, ծեր կինը ձեռքում պահել էր նկարը ու անշարժ կանգնել էր,երիտասարդ տղան թողնելով թալանված կնոջը`մի քանի կրակոց բաց թողեց թափված քարերի ուղղությամբ:Ծեր կինը հանկարծ ցնցվեց ու երեսնիվայր ընկավ գետնին,արյունը ծածկեց գետնին ընկած նկարը:Երիտասարդ տղան վազեց այդ ուղղությամբ,տեսավ սպանված կնոջը,անմիջապես կռացավ ու վերցրեց նրա պայուսակը,բացեց այն ու այնտեղից գտավ միայն մի չորացած հացի կտոր,արժեքավոր ոչինչ չգտնելով նա կռացավ և շրջեց կնոջ դին…,ուզեց բղավել,բայց միայն խեղդված հնչյուններ արտաբերեց,նա ճանաչեց մորը,սկսեց հեկեկալ,գրկեց նրան,համբուրեց ձեռքերը,հետո գլուխը կախ գցեց գետնին ,լաց էր լինում,բղավեց ու գետնից վերցրեց հողը ու մի քանի անգամ հարվածեց երեսին:Վեր կացավ գետնից,առանց ձայն հանելու, ու առանց շուրջը նայելու անթարթ աչքերով դուրս եկավ կիսաքանդ տնից ու քայլեց փողոցով ներքև,մի քանի մետր քայլելով գրպանից հանեց ատրճանակը,դրեց քունքին ու քաշեց ձգանը,իսկ փողոցի մյուս ծայրում շարունակվում էին կրակոցները: