1in.am-ը գրում է.
Էդինբուրգից կույր և հաշմանդամ մոտոցիկլիստ Ստյուարդ Գանն արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ զարգացնելով 270 կմ/ժամ արագություն: Նա կողմնորոշվել է միայն հուշումներով, որոնք ականջակալների միջոցով նա ստացել է հորից:
«Ես ցանկանում եմ այս մոլորակի բոլոր մարդկանց ապացուցել, որ երբեք և ոչ մի հանգամանքում չի կարելի ինքդ քեզ վրա խաչ դնել: Եթե ստացվել է այնպես, որ զրկվել եք տեսողությունից կամ հաշմանդամ դարձել, թևաթափ մի´ եղեք: Դա չպետք է փոխի կամ սահմանափակի Ձեր կյանքը»,- ռեկորդակրի խոսքերն է մեջբերում Metro տաբլոիդը:
39-ամյա տղամարդը 11 տարի առաջ սոսկալի վթարի էր ենթարկել, ինչի հետևանքով երկու տեղից կոտրել էր ողնաշարը, մի քանի կողերն ու ուսը: Նրա մարմնի աջ կողմը կաթվածահար էր եղել: Նա երկար ժամանակ վերականգնողական կուրս է անցել և վերջապես կրկին կարողացել հեծնել իր երկաթե նժույգին: