1. Բելգիայի թագավոր Ալբերտ II

Վերջերս հայտնի դարձավ, որ Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը հրաժարվել է գահից՝ հօգուտ իր որդու՝ Ֆիլիպի: Ստորև ներկայացված է վերջին տասնամյակում գահից հրաժարվածների ցուցակը: Եղբոր մահից հետո 1993թ.-ից իշխող 79-ամյա Ալբերտ II-ը 2013թ.-ի հուլիսի 21-ին ստորագրեց գահից հրաժարվելու փաստաթուղթը, որի համաձայն փոխանցում էր իշխանությունն իր որդուն՝ Ֆիլիպին: Նախկին միապետը իշխում էր մոտ 20 տարի: Ալբերտն ազգակցական կապեր ուներ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հետ, ով նույնպես սերում է Սակսեն-Կոբուրգների տոհմից: Բրիտանական թագավորները` սկսած Էդուարդ VII-ից, հանդիսանում են Վիկտորիա թագուհու ամուսնու՝ Ալբերտ Սակսեն-Կոբուրգ-Գոտսկու հետնորդները, բայց տոհմական ազգանունը 1917թ.-ին դարձել է «Վինդզոր» Առաջին համաշխարհային պատերազմի կապակցությամբ:
2. Քաթարի միապետ Համադ բին Խալիֆա ալ-Տանի

1992թ.-ից ի վեր հայրը Համադի իշխանության շրջանակները ընդլայնում է՝ ներառելով իշխանությունը երկրի նավթագազային համակարգի զարգացման վրա: 1995թ.-ին ընտանիքի մյուս անդամների աջակցությամբ, մինչ հայրը գործուղման էր Շվեյցարիայում, Համադը դառնում է Քաթարի գլխավոր առաջնորդը: Նրա հայրը 1995-2004թթ. արտաքսված էր Ֆրանսիայ և հայրենիք վերադարձավ միայն 2004թ.-ին: 2013թ.-ի հունիսի 25-ին Համադը ինքնակամ հրաժարվեց գահից և հանձնեց այն որդուն՝ Թամիմին: Համադ բին Խալիֆա ալ-Տանիի կառավարման շրջանը Քաթարի բարեփոխման և արդիականացման դարաշրջանն է համարվում: Նա էական բարեփոխումներ կատարեց նավթագազային համակարգում և նպաստեց դրա զարգացմանը: Համադը նաև հիմնադրել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
3. Պատվավոր Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI

Բենեդիկտոս XVI-ը առաջին Հռոմի Պապն է վերջին 600 տարիների ընթացքում, որ հրաժարվել է գահից: Դրանից հետո նա կրում է Ձերդ Պայծառափայլություն Բենեդիկտոս XVI, պատվավոր Հռոմի Պապ տիտղոսները: Երբ հայտարարվեց, որ նա պատրաստվում է հրաժարվել գահից, լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, որ Պապերի Մարգարեության համաձայն` Բենեդիկտոս XVI-ը նախավերջին Հռոմի Պապն է: Հատկանշական է, որ Պապը գահից հրաժարվելուց հետո չպահպանեց կարդինալի կոչումը և չմասնակցեց կոնկլավին:
4. Արքայադուստր Բեատրիքս

33 տարի կառավարելուց հետո Հոլանդիայի թագուհին` Բեատրիքսը, 2013թ.-ի ապրիլի 30-ին հրաժարվեց գահից` հօգուտ իր որդու՝ Վիլլեմ-Ալեքսանդրի: Դրանից հետո թադուհին կրում է Հոլանդիայի արքայադուստր կոչումը: Բեատրիքսի կառավարումը կանանց երրորդ անընդմեջ իշխանությունն էր թագավորության պատմության մեջ 1890թ.-ից ի վեր: Ամբողջ 20-րդ դարի ընթացքում իշխել են միայն կանայք:
5. Ջիգմե Սինգե Վանգչուկ թագադրում է իր որդուն՝ Ջիգմե Խհեսար Նամգյալ Բանգչուկին

Ջիգմե Սինգե Վանգչուկը` Բութանի Վիշապային թագավորը, հրաժարվեց գահից 2006թ.-ի դեկտեմբերի 15-ին: Ջիգմե Վանգչուկը ժառանգել էր գահը 16 տարեկան հասակում` իր հոր մահից հետո: Նրա թագադրմանը հրավիրվել էին բազմաթիվ օտարերկյա բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչը նշանակում էր, որ երկիրը դուրս էր եկել երկար տարիների մեկուսացումից: Ջիգմե Սինգե Վանգչուկը նախընտրում է հասարակ կյանք վարել և աշխատել շատ համեստ փայտե տանը: Նա ունի չորս կին և 10 երեխա (հինգ դուստր և հինգ որդի): Նրա տեղը զբաղեցրեց նրա որդին՝ Ջիգմե Խհեսար Նամգյալ Բանգչուկին, բայց թագադրվեց միայն 2008թ.-ին:



