1in.am-ը գրում է.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանում՝ Ղուտայում, քիմիական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 1188-ի, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ կիրառվել է զարին գազ:

Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, հաղորդում է, որ որևէ հարձակում չի եղել:

Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել Սիրիայում քիմիական հարձակման պատճառով: Մեծ Բրիտանիայի ատգործնախարար Ուիլյամ Հեյգը սիրիական իշխանություններին կոչ է արել քիմիական զենքի հարցով ՄԱԿ փորձագետներին թույլ տալ մուտք գործել Դամասկոսի այն շրջան, որտեղ, ընդդիմության հայտարարության համաձայն, իշխանություններն օգտագործել են թունավոր գազ: 

Ավելի վաղ Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները ՄԱԿ-ի փորձագետներին, որոնք գտնվում են երկրում, խնդրել են ստուգել ենթադրյալ պատահարի վայրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել