Armsport.am-ը գրում է.

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հետաքրքրված չէ «Նյուքասլը» գլխավորելու տարբերակով, հայտնում է Goal-ը:

«Կաչաղակները» ցանկանում էին 48-ամյա ֆուտբոլիստին հրավիրել այն բանից հետո, երբ սաուդյան արքայազնը գնեց ակումբը, սակայն Ռոջերսը մերժել է «Նյուքասլի» բոլոր առաջարկները:

Ըստ աղբյուրի՝ Բրենդանը կարծում է, որ կարող է փոխարինել Խոսեպ Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիում» 2023 թվականի ամռանը: Մինչ այդ Ռոջերսը պլանավորում է աշխատել «Լեսթերում»:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է հեռանա «Մանչեսթեր Սիթիից» 2022-23 մրցաշրջանի ավարտից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել