Panorama.am-ը գրում է.
Երեկ, օգոստոսի 20-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել 48-ամյա Վերգինե Օ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, Կամոյի փողոցի թիվ 55 հասցեում գտնվող դեռևս չգործող հագուստի իր խանութից գողացել են տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, օծանելիք և այլ իրեր` պատճառելով մոտ 4.000.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 21.45-ին, քննչական բաժանմունքից գրություն է ստացվել, որ Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը նույն օրը գիշերը, պատուհանը բացելով, կատարել են 1970 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն և Երևան քաղաքի բնակիչ ոմն Արամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/law/2013/08/21/robbery/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել