1in.am-ը գրում է.
Ոստիկանության լրատվության և հասարակայանության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ բացահայտվել են դեռևս 2011 նոյեմբերին փոստային բաժանմունքներից կատարված հափշտակությունները:
Տեղեկացանք, որ 2011թ. նոյեմբերի 31-ին Դավիթ Մալյան փողոցի 4 հասցեում գտնվող թիվ 96 փոստային բաժանմունքից 1 միլիոն 354 հազար դրամ էր հափշտակվել:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներ իրացնելիս ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված կողոպուտը կատարել են Նուբարաշեն ՔԿՀ-ի կալանավոր, 1971թ. ծնված Հակոբ Նազարյանը, որը կալանավորված է Շենգավիթի բաժնում քննվող այլ գործով, և 1985թ. ծնված Էդգար Գևորգյանը, որը ևս կալանավորված է Արաբկիրի քննչական բաժնում գործով քննվող այլ գործով:
Պարզվել է՝ Էդգար Գևորգյանը դեպքի օրը կանգնել է փոստային բաժանմունքից քիչ հեռու և սպասել է ավտոմքենային, իսկ Հակոբ Նազարյանը մտել է փոստային բաժանմունք և բացահայտորեն հափշտակել փոստային պարկի գումարը:
Պարզվել է նաև, որ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին Շիրվանզադեի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող թիվ 14 բաժանմունքից նույն անձինք դանակի սպառնալիքով 27 մլն117 հազար դրամ են հափշտակել:
Սույն գործերով Նորքի Նորքի ոստիկանության բաժանմունքում կատարվում է քննություն: