Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Հիլարի Դաֆ

hilary-duff

Մի ժամանակ Հիլարի Դաֆը աշխարհահռչակ դերասանուհի էր: Նա ուներ բազում երկրպագուներ: Նրանցից մեկը` Մաքսիմ Մյասկովսկի անունով մի ռուս պատանի, այնքան խելահեղորեն էր սիրում նրան, որ խանդի հողի վրա որոշեց սպանել և՛ Դաֆին, և՛ նրա զուգընկերոջը` Ջոել Մեդենին: Մաքսիմը վստահ էր, որ Ջոելը սեպ էր խրում իր և Դաֆի միջև և թույլ չէր տալիս, որպեսզի նրանք միասին երջանիկ լինեն: Մաքսիմը միամտաբար պատմում է մի խուզարկուի, որ ինքը պատրաստվում է սպանել աստղին մի հասարակական միջոցառման ժամանակ: Բնականաբար, նրան ձերբակալում են, նախքան նա կիրականացներ իր հանցավոր մտադրությունը:   

4. Մայքլ Ջեքսոն

michael-jackson

Մայքլ Ջեքսոնի մահվան հետ կապված բազմաթիվ վարկածներ կան: Փոփ արքայի դեմ հյուսվել են բազում դավադրությունները: Նրա մահից հետո Հետախուզության դաշնային բյուրոն հրապարակեց որոշ փաստաթղթեր, որոնցում նշված էր, թե ինչպես է Ֆրենկ Փոլ Ջոնսը հետապնդել Մայքլ Ջեքսոնին և սպառնացել սպանել նրան: Չգիտես, թե ինչու, նա սպառնացել էր սպանել նաև Ջորջ Բուշին: Նա անգամ նամակ էր գրել, որում սպառնում էր Մայքլ Ջեքսոնի համերգի ժամանակ մասսայաբար սպանել հանդիսականներին ևս: Փոլ Ջոնսը հավատացած էր, թե ինքն ամուսնացած է Ջենեթ Ջեքսոնի հետ: Այս ամենից զատ` Փոլ Ջոնսը գումար էր պահանջում Ջեքսոնից: Մի խոսքով, նա հաստատ ցնդած էր:

3. Մայլի Սայրուս

Miley-Cyrus

Մայլի Սայրուսը բավականին հայտնի է և ունի բազում երկրպագուներ: Սակայն արի ու տես, որ մի պատանի այնքան էր խորշում նրանից, որ 2008 թ.-ի հունվար ամսին որոշեց ահաբեկչական գործողություն իրականացնել նրա համերգի ժամանակ: 16-ամյա տղայի կազմած հանցավոր ծրագիրն այնքան անհեթեթ է, որ դժվար է դրան հավատալ: Նա ծրագրել էր գողանալ մի ինքնաթիռ և ինքնաթիռով վայրէջք կատարել այն վայրում, որտեղ տեղի էր ունենում Սայրուսի համերգը: Նա բավականին լուրջ էր տրամադրված և անգամ գծել էր իր գործողությունների պլանը: Այդ պլանը հետագայում առգրավվեց ոստիկանության աշխատողների կողմից: Նրա հանցավոր ծրագիրը ձախողվեց, քանզի նա շփոթել էր համերգի օրը:  

2. Ջասթին Բիբեր

maggie-grace-justin-bieber

Ջասթին Բիբերի երկրպագուները հիմնականում անչափահաս աղջիկներ են: Եթե անգամ դուք չեք սիրում Բիբերին, նրա դեմ ուղղված այս դավադրության մասին կարդալով` դուք առնվազն կարեկցանքի զգացումով կհամակվեք: Մի քանի ամիս առաջ պարզ դարձավ, որ Դանա Մարտին անունով մի կալանավոր այնքան տարված է Բիբերով, որ անգամ նրա պատկերով դաջվածք է արել ոտքին: Սակայն փոփ աստղի հանդեպ տածած նրա սերը բավականին տարօրինակ ու վտանգավոր էր: Նա որոշել էր իր եղբորորդու օգնությամբ առևանգել, ամորձատել և ապա սպանել Բիբերին: Բարեբախտաբար, նրան չհաջողվեց իրականացնել այս խելահեղ մահափորձը:

1. Սթիվ ՄքՔուին

steve-mcqueen

Ջասթին Բիբերի դեմ լարված դավադրությունը սոսկալի է, սակայն Սթիվ ՄքՔուինի դեմ ուղղված մահափորձը նույնիսկ ավելի սարսափազդու է: Սթիվ ՄքՔուինին ցանկանում էր սպանել պատմության ամենադաժան մարդասպաններից մեկը` Շառլզ Մենսոնը: Գաղտնիք չէ, որ Մենսոնների ընտանիքը ուներ ցուցակ, որում գրված էին իրենց թիրախների անունները: Այդ ցուցակը գլխավորում էր Սթիվ ՄքՔուինը: Թեպետ ՄքՔուինի դեմ ուղղված մահափորձը ձախողվեց, սակայն սպանվեցին հինգ այլ մարդիկ: 1969 թ.-ին ՄքՔուինը պետք է միանար իր ընկերներին, որոնք մասնակցում էին երեկույթի: ՄքՔուինը հետո փոխեց իր պլանները և որոշեց չգնալ երեկույթին: Սա ճակատագրական որոշում էր: Եթե գնար այդ երեկույթին, Մենսոնը կսպաներ նրան: Հետագայում նա իմացավ, որ երեկույթին գնացած իր ընկերները սպանվել էին: Այս բոթը լսելուց հետո նա մշտապես ատրճանակ էր կրում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել