Հարգելի ընկեր Դադայան,

Հայոցի սիրելի ուսուցիչ,
Իմ օրերն այս կիզիչ ամառվա
Ամփոփել եմ զեկույցում սպառիչ.

***
Հունիսը մեղմ ամիս է, հով,
Լուրթ երկինքը՝ վերամբարձ ու մով։
Էդ ամսին էս երկրում ապահով
Զուգարան գործարկին մեծ փութով։

Էդ ամսին և մրցույթ արեցին,
Որ Լենին պապիկի փոխարեն
Էն սիրուն շենքերի քյալլեքին
Անճոռնի մի թմբուկ կառուցեն։

Էդ ամսին փոքրացավ որովայն
(Ու սույնով լրահոսը ցնցվեց)
Հայ կույսի՝ էն Քիմի Քարդաշյան.
Սև-սպիտակ երեխա նա ծնեց։

***

Հուլիսը ամիսն է իմ սիրած.

Կեսարի անունն է կրում։
Էդ ամսին օմպուցման մի քած
Ազեռի զուռնի տակ էր պարում։

Նույն ամսին հարյուր հիսուն դրամ
Սարքեցին սակագին տրանսպորտի.
Ջահելները համայն հայության
Շտկեցին ոմանց տեղը պորտի։

Կարմիր գիծ նկարեց փողոցում
Նորահայտ հայեցի պարկովշիկը։
Իմ ու քո գրպանն է նա մտնում.
Ո՜նց կուզեմ քլալլով տալ իմ կոշիկը։

***
Օգոստոսն ամիսն է վերջին.
Արձակուրդ գնացի վերջապես։
Ձեռքբերումը Չինական սմերչի
Բաց թողի իմ պատին՝ էշի պես։

Էս ամիս շատ բա չի կատարվում.
Էս ամառ համարենք ավարտված։
Նույն սոցցանցն է՝
                   նույն սերն ու ցասում...
Կարոտել եմ բոլոր կամրադաց։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել