Panorama.am-ը գրում է.
Ըստ Forbes-ի Ասիայի ամենահարուստ մարդը՝ հնդիկ Մուկեշ Ամբանիի հարստությունը գերազանցել է 100 մլրդ դոլարը։
Այս տարի նրան պատկանող «Reliance Industries»-ի արժեթղթերի գինը բարձրացել է ավելի քան 30%-ով:
Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում եզրափակում է առաջին տասնյակը՝ ունենալով 101,4 մլրդ դոլար կարողություն:
Ամբանիի հարստության մեծ մասը ստացվում է Reliance-ում ունեցած մասնաբաժնից: Այն վերաբերում է նավթավերամշակման և նավթաքիմիական բիզնեսին: Միլիարդատերն ընկերությունը ժառանգել է 2002 թվականին հորից՝ Դիրուբայ Ամբանից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել