Ակտիվիստը կտրեց երակները (լրացված)Aravot.am-ը գրում է.

Կոմիտասի 5 հասցեի շինհրապարակում շինարարությունը խոչընդոտելու նպատակով  խողովակների վրա կանգնած ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը կես ժամ էր տվել ոստիկաններին՝ տեխնիկան հեռացնելու համար: Հակառակ դեպքում նա սպառնացել էր կտրել երակները: Ակտիվիստի հետ բանակցում էին ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները: Քաղաքացիների ու «Նախախորհրդարանի» անդամների պատմելով՝ Անուշավանը իր երակները բազմիցս վնասել է, իսկ երակները կտրելու մասին նա սպառնացել էր այսօր առավոտյան: Նա իր թեւը կապել էր պարանով եւ աշխատեցնում էր բռունցքը՝ ինչպես անում են ներերակային սրսկումներից առաջ, երակները մակերես հանելու նպատակով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել