Tert.am-ը գրում է.

Tert.am-ը «Ջնջել կարմիր գծերը» ֆեյսբուքյան նախաձեռնող խմբի կողմից Yerevan city parking ընկերության քաշած կարմիր գծերը ջնջելու և մի շարք այլ հարցերի մասին զրուցել է ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ, ով լուրջ չի համարում «նմանատիպ երևույթների դեմ» պայքարելը: «Ինչի՞ են ջնջում, որ նախկինի նման ավելի շա՞տ վճարեն»,- Tert.am-ին ասել է ընկերության տնօրենը:

 -Պարոն Հարությունյան, Yerevan city parking ընկերությունը կարմիր գծանշումներ չի անում պետական հիմնարկների ավտոկայանատեղերում, և ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ու նրանց վարորդները չպետք է լրացուցիչ գումար վճարեն աշխատանքի ժամին իրենց ծառայողական մեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար, իսկ, օրինակ՝ տաքսու վարորդները, որոնք նույնպես աշխատանքի են, և շարքային մյուս ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն: Ո՞րն է տրամաբանությունը:

-Խորհուրդ կտամ բացել և նայել «Վճարովի ավտոկայանատեղերի մասին» կառավարության որոշումը, որտեղ ամեն ինչ ներառված է:


- Միգուցե կառավարության որոշումով այդպես է։ Անգամ օրենքները վերին ճշմարտություն չեն և փոխվում ու լրացվում են: Այսինքն՝ վերանայման կարիք չկա՞:


-Հիմա, եթե օրենքի հետ խնդիր ունեք, կրկնում եմ, դիմեք իրենց:


-Խոսքն այն մասին է, թե անհավասար պայմաններ չե՞ք տեսնում:


-Ես նմանատիպ կարծիք իրավասու չեմ հայտնել, ոչ էլ կարծիք ունեմ, որ հայտնեմ: Եթե համապատասխան կարծիք ունեք, դիմեք համապատասխան օրենքն ընդունողին, թող պարզաբանում ներկայացնի:


-Ինչպե՞ս թե կարծիք չունեք: Դուք եք այդ ընկերության տնօրենը:


- Ես կարծիք ունեմ, որ մեր գործունեությունն ամբողջովին ամրագրված է օրենքով և պետք է պահպանենք օրենքի ցանկացած տառ:
-Պարոն Հարությունյան, «Ջնջել կարմիր գծերը» ֆեյսբուքյան նախաձեռնող խումբը փչովի ներկերով ջնջում է վճարովի կայանատեղիների համար քաղաքի փողոցների կարմիր գծերը։ Նախաձեռնությունն արդեն իսկ նման փորձ արել է և նկարը տեղադրել խմբում՝ ցույց տալով, թե ինչպես է վճարովի կանգառը դառնում անվճար և այս ընթացքում օգտագործում է «Օգտվե՛նք հաջողությունից, ազատենք երկիրը ինքնակոչ ղեկավարներից և օլիգարխներից» կարգախոսը։ Հաշվի առնելով, որ նրանք գիշերով են գործում և դեմքերը ցույց չեն տալիս, դժվար չէ՞ պայքարել մի տեսակ «անորսալի վրիժառուի» կարգավիճակ ստացած անձանց, անհայտ ուժերի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել