1in.am-ը գրում է.

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ սկսվում է Նարինե Ծատուրյանի գործի դատավարությունը:

44-ամյա Նարինեն 2009 թվականից որպես մենեջեր աշխատել է Վանաձորի «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում: 

Ըստ մեղադրանքի՝ մինչև 2013 թվականի մայիսի 17-ը Նարինե Ծատուրյանը նպաստել է մի մեծ խումբ մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն: 

Նարինեի աջակցությամբ «Մալիբու» շոգեբաղնիքում «աշխատել» են Վիոլետան, մի քանի Մարիամներ ու Ռուզաննաներ, Նաիրան, Հերմինեն, Վալենտինան, Աստղիկը, Աննան և այլք՝ բոլորն էլ հայ կանայք:

Նարինե Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ի տարբերություն հանրապետությունով մեկ այս հոդվածով մեղադրված շատ այլ կանանց՝ հյուրանոցային, շոգեբաղնիքային աշխատակցուհիների, Նարինե Ծատուրյանի խափանման միջոցը կալանավորումն է ընտրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել