Armsport.am-ը գրում է.

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն պատմել է իտալական թիմի հանդեպ սիրո մասին, ինչպես նաև կարծիք է հայտնել միլանցիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչից.

«Հպարտ եմ, որ ԱՍերիայում խաղում եմ «Միլանի» կազմում: Պատանեկան տարիքում հետևում էի այս մրցաշարին: Այն ժամանակ իմ սիրելի ֆուտբոլիստն Անդրեյ Շևչենկոն էր: Ինձ բախտ վիճակվեց գոլեր խփել այն թիմի կազմում, որում որ նա է խփել:

Ինչ վերաբերում է Իբրահիմովիչին, ապա ես մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ: 40 տարեկանում նա խաղում է շատ բարձր մակարդակում, ինչը հաստատում է նրա բացառիկ պրոֆեսիոնալիզմը: Նա հոգ է տանում իր ու իր մարմնի մասին: Ես էլ եմ փորձում դա անել, որպեսզի հաճույք ստանամ ֆուտբոլից, քանի դեռ մարմինս դա թույլ է տալիս: Կարծում եմ՝ Զլատանը երիտասարդության համար հիանալի օրինակ է, նա Ա Սերիայի լավագույն հարձակվողներից մեկն է: Անհամբերությամբ եմ սպասում նրա հետ խաղալուն և համատեղ մարզումները վայելելուն: Կարծում եմ՝ ուրախ կանցնի»,- Ժիրուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել