Ա. Բախշյան. Ուսման վարձավճարների թանկացման հիմնավորումներն անօրինական ենPanorama.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը պետական մի քանի բուհերում վարձավճարների թանկացման վերաբերյալ ռեկտորների որոշումն անօրինական ու կամայական է համարում: 

Ֆեյսբուքյան իր էջում Ա. Բախշյանը դիմում է ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանին, նկատելով, որ վարձավճարները բարձրացնելուց հետո բուհերը սկսել են գտնել թանկացնելու հիմնավորումները, որը մեղմ ասած, ազնիվ և համոզիչ չէ:

Բախշյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Հարգելի պարոն Ավետիսյան, ֆեյբուքյան ասուլիսի ժամանակ Դուք չպատասխանեցիք իմ այն հարցին, թե 2013թ. հունվարին բուհի կառավարման խորհրդին 2012թ. հաշվետվությունը ներկայացնելիս ներկայացրե՞լ եք բյուջեի այն ճեղքվածքը, որը կամ առաջացել էր կամ առաջանալու էր այդ նոր լաբորատորիաների շահագործման ու պահպանման ծախսերի պատճառով, ինչպես ներկայացրեցիք ասուլիսում: Այն ինչ ասեցիք ասուլիսում,պետք է ասեիք Ձեր խորհրդի նիստում, որը պետք է արձանագրվեր և եթե այսօր Դուք այն հրապարակեիք, ես ինքս կասեի, որ Ճարտարագիտական համալսարանում վարձավճարի բարձրացման որոշումն ընթացել է օրինական ձևով, սակայն այդպես չի եղել, որովհետև արձանագրությունը չեք հրապարակել: Ասելիքս վերաբերում է բոլոր բուհերին, որտեղ վարձավճարները բարձրացվել են: Գիտեք, տպավորությունս այնպիսին է, որ վարձավճարները բարձրացնելուց հետո բուհերը սկսել են գտնել թանկացնելու հիմնավորումները, որը մեղմ ասած, ազնիվ և համոզիչ չէ: 

Մասնավորապես ուսումնասիրել եմ ԵՊՀ-ի կանոնադրությունը, որը համարյա նույնն է բոլոր բուհերի համար: Իհարկե բուհի կառավարման խորհրդի լիազորությունների մեջ գրված չէ կոնկրետ վարձավճարների բարձրացման մասին որոշում կայացնելու կետը,որին հղում են անում ռեկտորները, սակայն գրված է, որ խորհուրդը քննարկում և հաստատում է բուհի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը /կետ 16/, իսկ վերոնշյալ բուհերի ռեկտորները չեն ներկայացրել 2013թ. սեպտեմբերց նախատեսվող բարձրացված վարձավճարների մուտքերը, ուրեմն այն խորհրդով չի հաստատվել, նաև Կանոնադրության 69-րդ կետում գրված է, որ բուհի եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են սահմանված կարգով հաստատված տարեկան նախահաշվին համապատասխան է,որը հաստատում է Կառավարման խորհուրդը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել