Այսօր ծննդյան 46-րդ տարեդարձն է նշում երգիչ, երգահան, աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ - ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը: 

8 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Սովորել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոսի հայկական դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում: 1994թ. հանդիպել է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշել է նոր ռոք խումբ ստեղծել: Հիմնել է սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է «Սերժիքլ սթրայք»:

Հանդես է եկել անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Համագործակցելով Թոմ Մորելլոյի հետ` ստեղծել է «Արդարության առանցք» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին` պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆ-ը և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը: Որպես մենակատար` ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմները։

Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալին` Հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի համար:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել