Armsport.am-ը գրում է․

Կիրակի, հոկտեմբերի 10-ին, Միլանում տեղի ունեցավ Ազգերի Լիգա-2021 եզրափակիչ հանդիպումը, որում Ֆրանսիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց Իսպանիային:

Ֆրանսիացիների կազմում գոլի հեղինակ դարձան Կիլիան Մբապեն եւ Կարիմ Բենզեման: Իսպանացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Միկել Օյարսաբալը:

Այս հաղթանակի շնորհիվ ֆրանսիացիները դարձան Ազգերի Լիգայի երկրորդ խաղարկության հաղթողը: Մրցաշարի նախորդ խաղարկությունում հաղթել էր Պորտուգալիան (2019):

Այսպիսով՝ Ֆրանսիայի հավաքականը միակն է, որը հաղթել է Աշխարհի առաջնությունը, Եվրոպայի առաջնությունը և Ազգերի Լիգան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել