Starnews.am-ը գրում է.

Սկանդալային բլոգեր Մագան հանրությանը հայտնի էր դարձել հատկապես «Քաղցած սպասում են» հաղորդման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, երբ չէր կարողացել պատասխանել, թե ի՞նչ կլինի 7×6, ապա կատակելով ասել էր. «Աղյուսյակն ի՞նչ է»:

Մագան կրկին անդրադարձել է Սուրենին, քանի որ վերջինս հաղորդման հերթական թողարկման ժամանակ նշել է, որ որոշ մարդկանց սահմանափական գիտելիքների պատճառով սկանդալ էր եղել, սակայն անուններ չի տալիս, որ չգովազդի նրանց:

Այս մտքից հետո Մագան ասել է, որ Սուրենը չի կարող գովազդ անել իրեն, քանի որ Սուրենը գովազդվում է հենց այն մարդկանց շնորհիվ, ում տուն հյուր է գնում:

Մագան Սուրենին և Դավիթին «սահմանափակ» տղամարդիկ է անվանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել