1in.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման պահանջները և հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 15-ի որոշումը, հրաման է ստորագրել հանրապետության մի շարք ուսուցիչների որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու մասին: 

Համաձայն վերոնշյալ կարգի որակավորման տարակարգ ստացած ուսուցիչները ՀՀ կառավարության սահմանած չափով կստանան ամենամսյա հավելավճարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել