Starnews.am-ը գրում է.

Արթուր և Արմինե Սուքիասյանների ԱՄՆ տեղափոխվելու պատմությունը այդպես էլ մնաց չբացահայտված, մի պարզ պաճառով. նրանք պարզապես մի գիշերվա ընթացքում լքեցինք երկիրը: Հետաքրքիր է, որ անգամ չջնջել էին իրենց անձնական էջերը: Այն ժամանակ խոսակցությունն էր պտտվում, որ նրանք այստեղ պարտքեր են ունեցել, և սա պարզապես փախուստ էր:

Հայաստանում ապրելու ժամանակ նրանք հաճախ էին հարցազրույց տալիս, անգամ պատմել էին ինչպես են ծանոթացել:

Արթուրը եւ «Yere1»-ում Վիպոյանի քարտուղարուհուն մարմնավորող Արմինե Ավետիսյան ծանոթացել են դեռ 2007-ի ամռանը` Հաղթանակի զբոսայգում կազմակերպված համերգներից մեկի ժամանակ, որտեղ Արմինեն երգում էր, Արթուրը` վարում:

Աստիճանաբար գործնական հարաբերությունները վերածվեցին ջերմ ու մտերմիկ կապի, որին էլ հաջորդեց ամուսնությունը: Արմինեն և Արթուրն այն հայտնիներից են, ովքեր ցույց չեն տալիս իրենց երեխաներին, բայց մեր տեղեկություններով, նրանք երկու տղա ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել