Tert.am-ը գրում է․

Ֆիլիպինների 16-ամյա բնակչուհի Ռայզել Կալագոն պրոգերիա կոչվող հազվադեպ հիվանդության պատճառով 4 անգամ ավելի մեծ տեսք ունի: Արտասովոր դեպքին անդրադարձել է Oddity Central-ը:

Ինչպես հաղորդվում է, վերջին երկու տարում Ռայզելը երիտասարդ գեղեցիկ աղջկանից, որը գեղեցկության մրցույթների էր մասնակցում, վերածվել է տարեց կնոջ տեսք ունեցող անձնավորության: Շատերը նրան նույնիսկ տատիկի տեղ են ընդունում:

Ֆիլիպինուհին նշում է, որ երբ սկսել է մաշկի վրա կնճիռներ նկատել, դրանք արագորեն տարածվել են ողջ մարմնով մեջ: Մարմնի վրա կարմիր բծեր են ի հայտ եկել, որոնց դիպչելիս նաև ցավ է զգացել: Երբ աղջիկը բուժօգնության է դիմել, նրան ասել են որ դրա պատճառը միջատի խայթոցն է: Նրան դեղամիջոց են նշանակել, սակայն դա օգուտ չի տվել, և արտաքինն արագորեն սկսել է փոխվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել