Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինները կստեղծեն մաքսային ոլորտում փոխգործակցության եռակողմ հանձնաժողով:

«Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մաքսային մարմինների ղեկավարները համատեղ հանդիպում են անցկացրել Իզմիրում: Հանդիպումից հետո ստորագրվեց մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին արձանագրություն», - Twitter-ում գրել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Սաֆար Մեհդիևը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել