Lurer.com-ը գրում է.
Ավստրալացի բեյսբոլիստ 22-ամյա Քրիս Լայնը սպանվել է Օքլահոմա սիթիում մի խումբ դեռահասների կողմից, ովքեր ոստիկանությունում իրենց արարքը հիմնավորել են`ասելով, թե իրենք ձանձրույթից չգիտեին ինչ անել և որոշեցին մեկին սպանել, գրում է РИА Новости-ն:
Բեյսբոլիստ, ով վազում էր տան ուղղությամբ, որտեղ նրան սպասում էր սիրելի աղջիկը, իր վրա էր հրավիրել 3 դեռահասների ուշադրությունը, ովքեր դուրս էին եկել բնակարանից, նստել մեքենա և հասնելով Լայնին`մի կրակոցով սպանել տղային:
Դեռահասներին սպառնում է ցմահ ազատազրկում, եթե նրանց հանցանքը ապացուցվի: Նահանգում սպանության համար մահապատիժ է սահմանված, սակայն այն չի կիրառվում անչափահասների նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=113130&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել