Armeniasputnik.am-ը գրում է․
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի ավագ դուստրը՝ Այշատը, որը զբաղեցնում էր Չեչնիայի մշակույթի առաջին փոխնախարարի պաշտոնը, գլխավորել է այդ գերատեսչությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովին

«Ես վստահ եմ, որ Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարարի պատասխանատու պաշտոնում Այշատը կհասնի ավելի նշանակալի արդյունքների և հաջողությամբ կկատարի իր առջև դրված խնդիրները»,- գրել է Դաուդովը Instagram-ի իր պաշտոնական էջում:

Նրա խոսքով` Այշատ Կադիրովան իր աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ կարողացել է հսկայական ներդրում ունենալ հանրապետության գրադարանների, մշակույթի տների և թատրոնների զարգացման գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել