
1. Առյուծն իր ձագուկի հետ, Ազգային պարկ, Պիլանսեբերգ, Հարավային Աֆրիկա: Լուսանկարիչ` Գաբրիելա Ստեբլեր: Երբևէ անմշակ այս հողերը դարձել են իրական արգելանոց: «Գենեզիս» ծրագրի շնորհիվ մոտ 7000 կենդանիներ տեղափոխվել են այս արգելանոց: Այս նկարում առյուծի ձագուկը քսմսվում է մոր վզին՝ կաթ խնդրելով: (Gabriela Staebler, Natures Best Photography Awards)

2. Եղնիկները Շենանդոա ազգային պարկում, Վիրջինիա նահանգ: Փոքրիկ եղնիկը թռել է մոր մեջքին, որպեսզի ավելի լավ զննի տարածքը: (Wil Hershberger, Natures Best Photography Awards)

3. Սպիտակագլուխ արծիվներ, Կատմաի, Ալյասկա: Լուսանկարիչ Ջոն Հանթերի մեկնաբանությունը. «Ես թաքնվել էին հարևան քարափի ետևում, որպեսզի կարողանայի անել այս հուզիչ նկարը, որի վրա մայրը կերակրում է իր ձագուկներին»: (John Hunter, Natures Best Photography Awards)

4. Վիրգանյան բու, Ռիչլենդ, Վաշինգտոն: Լուսանկարիչ Քիրք Քաթրելլը մի քանի գիշեր անընդմեջ գալիս էր բվերի բնի մոտ, և վերջապես նա կարողացավ կատարել այս լուսանկարը: Փոքրիկ բվիկը հանել է գլուխը մոր փետուրների տակից: (Kirk Cantrell, Natures Best Photography Awards)

5. Չոմգա, Բրիսթոլ, Անգլիա: Լուսանկարիչ Էնդի Ռաուզայի մեկնաբանությունը. «Չոմգաները վախկոտ են, այդ պատճառով դժվար է մորը և ճուտիկին նկարահանել: Ես երեք շաբաթ թաքնվել եմ թփերում սառը ջրի մեջ, որպեսզի անեի այն լուսանկարները, որոնք ցանկանում էի»: (Andy Rouse, Natures Best Photography Awards)

6. Օրանգուտանները Ինդոնեզիայի ազգային արգելանոցում: Լուսանկարիչ Ռոբերտ Ֆրանց. «Ես փորձում եմ իմ ներդրումն ունենալ այս կենդանիների պահպանության մեջ, ցույց տալ աշխարհին, թե ինչքան կարևոր է պաշտպանել նրանց և նրանց բնակավայրերը»: (D. Robert Franz, Natures Best Photography Awards)

7. Ընձուղտները Սերենգետի ազգային պարկում, Տանզանիա: Սաֆարիի ժամանակ լուսանկարիչ Հովարդ Բաֆֆետը նկատեց այս էգ ընձուղտին և նրա երկու ձագուկներին: (Howard G. Buffett, Natures Best Photography Awards)

8. Մայրիկ վագրակատուն և նրա ձագուկները Մասայի Մարայում, Քենիա: Ավստրալիացի լուսանկարիչ Էբերհարդ Բրունները համբերատար սպասում էր իր ձագուկներին պաշտպանող վագրակատվի լուսանկարն անելու համար: (Eberhard Brunner, Natures Best Photography Awards)

9. Սպիտակ արջերը Վապուսկ ազգային պարկում, Կանադա: Լուսանկարիչ Լինդա Դրեյկի մեկնաբանությունը. «Ես ուղևորվել էի Վապուսկ, որպեսզի նկարահանեի որջից մոր հետ դուրս եկող արջուկներին: Այս արջուկը նստած էր մոր մեջքին, բայց երբ մայրը կանգ առավ այս ծառի մոտ, արջուկը բարձրացրեց գլուխը և նայեց իմ կողմ»: (Linda Drake, Naturs Best Photography Awards)

10. Ձնե կապիկը և նրա ձագը, Նագանո, Ճապոնիա: Լուսանկարիչ Տոշիո Հագիվարա. «Այս նկարահանումների ժամանակ շատ ցուրտ էր, և առատ ձյուն էր գալիս, բայց ես կարողացա լուսանկարել փոքրիկ կապիկին, որը պինդ կպել էր իր մորը տաքանալու համար»: (Toshio Hagiwara, Nature’s Best Photography Awards)

11. Բաբուինները Սելինդա արգելանոցում, Բոտսվանա: Լուսանկարիչ Ադրիանա Բեյլի մեկնաբանությունը. «Ես գտա բաբուինների այս ընտանիքը Պալմ կղզու վրա: Նրանք շատ քնքշորեն հոգ էին տանում միմյանց մասին»: (Adrian Bailey, Natures Best Photography Awards)

12. Առյուծի ձագերը Սերենգետի արգելանոցում, Տանզանիա: Չարաճճի առյուծիկները խաղում են մոր հետ՝ կծելով նրա պոչը: (Dee Ann Pederson, Natures Best Photography Awards)

13. Փոքր կասատկան իր ձագի հետ, կուզիկավոր կետերի պահպանման հավայան կենտրոն, Հավայի: Պատմում է լուսանկարիչ Դուգ Պերրին. «Այս հրաշալի դելֆինների հետ լողալու ընթացքում, որոնց փոքր կասատկա են անվանում կետերի հետ իրենց նմանության համար, ես շրջվեցի և տեսա, թե ինչպես են այս երկուսը նայում ինձ վրա, կարծես թե ես ամենատարօրինակ էակն էի, որ նրանք երբևէ տեսել էին»: (Doug Perrine, Natures Best Photography Awards)

14. Կարմրապոչ սարիչը, Լոնգ-Այլենդ, Նյու Յորք: Լուսանկարիչ Էմմի Պֆայֆեր. «Ես բլրից տեսա այս հրաշալի տեսարանը և կարողացա անել այս լուսանկարը տերևների արանքից: Ես երբեք չեմ մոռանա այն զգացողությունը, որ ունեցա` տեսնելով այս մայրիկին և նրա 9 օրական ձագուկներին»: (Emily Pfeifer, Natures Best Photography Awards)

15. Փղերը Քորբետտ ազգային պարկում, Հնդկաստան: Պատմում է լուսանկարիչ Յագդիպ Ռաջպուտը. «Միշտ հաճելի է տեսնել, թե ինչպես այս հսկայական կենդանիները հոգ են տանում և պաշտպանում իրենց ձագերին: Գիշատիչը փաստացի որևէ հնարավորություն չունի հարձակվելու փղիկի վրա, քանի դեռ նրան պաշտպանում են մոր հսկա ոտքերը»: (Jagdeep Rajput, Natures Best Photography Awards)

16. Լեռնային գորիլլաներ, Ռուանդայի ազգային պարկեր: Սա փոքրիկ լեռնային գորիլլայի լուսանկարն է, որը ծծում է իր մոր մատը: Այս հրաշալի կենդանիների ճակատագիրը մեր ձեռքերում է: (Rita Summers, Natures Best Photography Awards)

17. Սպիտակ արջերը Վապուսկ ազգային պարկում, Կանադա: Լուսանկարիչ Հովարդ Ռուբի. «Հիմնական պատճառներից մեկը, որի համար մարդիկ այդքան շատ են սիրում սպիտակ արջերին, դա յուրահատուկ քնքուշ կապն է մոր և ձագերի միջև»: (Howard Ruby, Natures Best Photography Awards)

18. Դարչնագույն արջերը, Կլարկ լիճ, Ալյասկա: Լուսանկարիչ Ռիկ Ռասմուսսեն. «Անձրև էր գալիս, բայց ես չէի ուզում բաց թողել այս արջին և նրա ձագուկին նկարելու հնարավորությունը: Հետաքրքրասեր արջուկը նայում էր մոր ետևից, և ես արեցի լուսանկարը»: (Rick Rasnussen, Natures Best Photography Awards)

19. Ծովային առյուծներ, Էսպանյոլա կղզի, Գալապագոսյան կղզիներ, Էկվադոր: «Ես սողում էի ավազի վրայով` փորձելով հանապատասխան անկյուն գտնել նկարելու համար, երբ հանկարծ տեսա այս տեսարանը», – ասում է 15-ամյա լուսանկարիչ Էդդի Շերմերհոնը: (Eddie Schermerhorn, Nature’s Best Photography Awards)

20. Թափառական կեռնեխ, Բերկշիր լեռներ, Մասաչուսեթս նահանգ: Լուսանկարիչ Դեվիդ Շտայնը քայլում էր իր տան ետնամասով, երբ հանկարծ տեսավ այս բույնը: Մի քանի շաբաթ անց նա տեսավ այս ձագուկին, ով սպասում էր իր մորը: (H. David Stein, Natures Best Photography Awards



