1in.am-ը գրում է.

2003թ.-ից ի վեր վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում զգալի փոփոխությունն են կատարվել, ներմուծվել են նորագույն տեխնոլոգիաներ և դեղեր: Այդ իսկ պատճառով անհրաժեշտությունն է առաջացել կառավարության որոշման մեջ ներառել սկզբունքային փոփոխություններ, ինչպես նաև նորագույն դեղերի և մեթոդների կիրառման սխեմաներ, մեթոդաբանություններ և ընդհանուր մոտեցումներ:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները համապատասխանեցնել 2013 թվականի մարտի 7-ի «Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման կարգը, մեթողների տարատեսակներն ու բժշկական գործելակերպը սահմանելու մասին» կառավարության N 214-Ն որոշման դրույթներին:

Այս երկու հիմնական պատճառներով կառավարությունը օգոստոսի 22-ի նիստին կհաստատի «Վերարտադրողականության դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1273-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: 

Այս նախագծի ընդունման նպատակն է սեռաբջիջների դոնորի, ինչպես նաև դոնոր չհանդիսացող քաղաքացու կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման գործընթացը` կարգն ու պայմանները համապատասխանեցնել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում առկա արդի բժշկագիտության մոտեցումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել