Ուրեմն երեկ Շվեդիայում ժամանակավոր (մինչև դեկտեմբեր) կասեցրել են Մոդեռնայի կիրառումը 18-30 տարեկանների համար։ Որովհետև կա միոկարդիտի ու պերիկարդիտի փոքր ռիսկ։
Շվեդիայի առողջապահության նախարարության պռես-ռելիզում հղում են անում հուլիսի 16-ին կազմված ու հուլիսի 19-ին հրապարակված մի փաստաթղթի վրա, որում նշվում է, որ մայիսի դրությամբ Մոդեռնայից հետո արձանագրվել է միոկարդիտի ու պերիկարդիտի 19-ական դեպք։ Ընդ որում նույն փաստաթղթում 145 ու 138 դեպք էլ Փֆայզերից կիրառումիցա արձանագրված, բայց Փֆայզերը շարունակվելու է կիրառվել (ենթադրում եմ, որ մայիսի դրությամբ տոկոսայինով Մոդեռնայից ավելի շատ է եղել)։
Հմի մի հարցնող լինի, ախպեր, դուք հո չուզող չե՞ք, յանիմ էս 3 ամիս հետո խի՞ հիշաք։ Էս Բազմաչարչարին էլ դե էդա պատճառ էր պետք երկար սպասված Մոդեռնայով չպատվաստվելու համար։
Ի դեպ, Շվդիայում բնակչության 84.7%-ը պատվաստվածա գոնե մեկ դոզայով, այդ թվում 18-30 տարիքային խմբում 70%-ից ավելին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/koreolan/posts/4665688433512474
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել