1in.am-ը գրում է.

2-րդ եռամսյակում օտարերկրյա պետություններում վավերական 246 հայկական անձնագիր է տրամադրվել: Անձնագրերը տրամադրվել են ինչպես Սիրիայում, այնպես էլ հարևան պետություններում գտնվող ՀՀ դեսպանություններում` ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար: 

Այդ անձնագրերերի մեծ մասը տրամադրվել է Սիրիայում՝ 126 հատ, այնուհետև Լիբանանում՝ 92 հատ: ՀՀ քաղաքացու անձնագրեր են ստացել նաև Հալեպում՝ 9 հատ, ԱՄԷ-ում՝ 16 հատ և Եգիպտոսում՝ 3 հատ: 

Մեկ անձնագրի տուրքը 65 հազար դրամ է: Սակայն օտարերկրյա պետություններում անձնագրերի տրամադրման համար տուրքը չի գանձվում և այդ տուքրերի գումարը կառավարության պահուստային ֆոնդից փոխանցվում է Արտաքին գործերի նախարարությանը, որն էլ պետք է վճարի պետբյուջե: 

Ընդհանուր գումարը կազմում է 15մլն 990 հազար դրամ: Այդ չափով պետբյուջեի ծախսերն ու եկամուտներն ավելացնելու որոշումը կառավարությունը կընդունի օգոստոսի 22-ի նիստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել