Կանացի դասական հնարքների շարք կա, որոնք հաճախ գրգռում են տղամարդկանց: Որո՞նք են դրանք:
Սեքսուալ ներքնազգեստ
Ասում են՝ տղամարդիկ միշտ զգում են, երբ կնոջ հագին սեքսուալ ներքնազգեստ կա կամ էլ ընդհանրապես բացակայում է: Իսկ եթե թույլ տաս տղամարդուն դրանք նաև տեսնել, նրա ցանկությունը կմեծանա: Հիշիր՝ գեղեցիկ ներքնազգեստի վրա չի կարելի տնտեսել:
Քո նախաձեռնողականությունը
Այո, մենք սիրում ենք, երբ տղամարդիկ նախաձեռնող են լինում: Եվ հիմնականում հենց այդպես էլ լինում է: Գուցե հենց այդ պատճառով էլ տղամարդիկ այդքան գրգռվում են, երբ կինը նախաձեռնությունն իր ձեռքն է վերցնում:
Դերային խաղեր
Այսօր դու նրան սեղմում ես պատին կամ հրում ես անկողնու վրա, իսկ վաղը չես ենթարկվում և ընդդիմանում ես, երբ նա փորձում է տիրանալ քեզ: Մի մոռացիր նաև բուժքրոջ և կին-ոստիկանի հագուստի մասին: Այո, մի փոքր ծիծաղելի է, բայց տղամարդիկ հավանում են:
Նրա վերնաշապիկը մերկ մարմնիդ
Եթե ցանկանում ես գրավել տղամարդուդ առավոտյան, ապա լոգարանից դուրս գալիս վրադ գցիր նրա վերնաշապիկը: Քիչ հավանական է, որ նա չի հանի այն քո վրայից առաջին հինգ րոպեի ընթացքում:
Հագնվիր
Էլի՞ ես ուզում: Սկսիր նրա դիմաց դանդաղ հագնվել՝ դրա հետ մեկտեղ ինքդ քեզ ուսումնասիրելով հայելու առաջ: Արա դա սեքսուալ կերպով. սկզբից ներքնազգեստը, ապա զուգագուլպաները, ապա զգեստը (եթե իհարկե դրան հերթ հասնի):
Մերկապար
Նա կարող է անտարբեր լինել ստրիպտիզ-ակումբների աղջիկների հանդեպ, բայց եթե իր սիրելին հատուկ իր համար մի քանի սեքսուալ պարային շարժում անի՝ դա ուղեկցելով էրոտիկ երաժշտությամբ, նա դժվար թե դիմակայի և չօգնի քեզ հանել կրծքկալդ: