Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոս
Վեհափա՛ռ Տեր,
Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
Ամենաբարձր գնահատանքի է արժանի Ձեր ազգանվեր գործունեությունն՝ ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զորացմանն ու բարգավաճմանը, պետություն–եկեղեցի փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը, համայն հայության միասնության ու համերաշխության ապահովմանը։
Եվս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ հովվապետական վեհ առաքելության իրականացման ողջ ընթացքում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=577194372326346&set=a.108502979195490.4452.100001073663265&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել