Tert.am-ը գրում է.
Գերմանական «Բիլդ» պարբերականը հարցազրույցի է հրավիրել Արթուր Աբրահամին, որի ժամանակ ճանաչված բռնցքամարտիկը հեռախոսով կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Բիլդի»՝ Հենրխին ուղղված հարցերը հայրենակցի համար թարգմանել է Աբրահամը։
«Բիլդ» -Պարոն Մխիթարյան, Արթուրն օգոստոսի 24-ին մենամարտելու է Վիլբեֆորս Շիխեպոյի հետ: Դուք ռինգում Աբրահամից դաս կվերցնեի՞ք, կմենամարտեի՞ք նրա հետ:
Մխիթարյան -Այո, ինձ թվում է դա բավական հետաքրքիր կլիներ: Հայաստանում բոլորը ճանաչում են Արթուրին: Ես միշտ հպարտացել եմ նրանով:
Աբրահամ -Ես Հենրիխին թույլ կտայի բոլոր 12 ռաունդները ռինգում անցկացնել: Վերջում մենամարտը ոչ-ոքի կավարտվեր: Ցավոք, ես և Հենրիխը դեռ չենք հանդիպել, բայց ամեն ինչ պետք է փոխվի: Հենրիխ, քեզ շաբաթ օրը հրավիրում եմ իմ մենամարտին: Կգա՞ս:
Մխիթարյան -Միգուցե:
«Բիլդ»- Արթուրի իսկական անունն Ավետիս Աբրահամյան է: Դուք ևս Ձեզ այդպիսի մականուն վերցրեք: Օրինակ` Հենրիխ Մյուլեր…
Մխիթարյան (Ծիծաղում է) – Ո՛չ, չեմ ուզում: Շատ գոհ եմ իմ անունից:
«Բիլդ»- Արթուր, Հենրիխը Հայաստանում ի՞նչ կարգավիճակ ունի:
Աբրահամ- Նա ազգային հերոս է: Եվ նա դեռ առաջխաղացման տեղ ունի: Դորտմունդը կարող է ուրախանալ: Հենրիխը կդառնա երկրորդ Մեսսին:
«Բիլդ» -Ո՞ր մարզաձևն է ավելի կոշտ. Ֆուտբո՞լը թե բռնցքամարտը:
Մխիթարյան –Բռնցքամարտը։
Աբրահամ - Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ: Ինձ համար դա զվարճալի մարզաձև է: Իմ մարզիչ Ուլի Վեգները միշտ խաղում է մրցակից թիմի կազմում: Երբ նա արդար է խաղում, իմ թիմը միշտ հաղթում է (ծիծաղում է):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ