1in.am-ը գրում է.

Սննդի նկատմամբ ձգողությունը կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կախվածությունը թմրանյութերից ու ալկոհոլից՝ հաղորդում The Daily Mail-ը:

Դիետայի հետևող մոտավորապես 5 հզ. մարդ հայտնաբերել է, որ յուղոտ սնունդը նրանց մոտ թմրանյութային կախվածության ազդեցություն է գործում: Երեք փորձարկվողներից երկուսը հայտարարել են, որ կախվածություն են զգում: Հարցվածների երեք քառորդը իրենց կախվածությունը համեմատել են ծխախոտի, թմրանյութերի ու ալկոհոլի կախվածության հետ:

Ըստ հետազոտության տվյալների՝ յուղոտ սննդի ընդունումից հետո փորձարկվողների 83%-ը մեղքի զգացում է ունենում:

«Մարդիկ սովորում են որոշակի մթերքների օգտագործման՝ որպես իրենց ավելի լավ զգալու միջոց: Դա սովորություն է դառնում, այդ պատճառով երբ նրանք իրենց վատ են զգում, վնասակար սնունդ են օգտագործում և կորցնում են վերահսկողությունը»,- համարում է բժիշկ Ջեյմս Սթաբսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել