Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Օնբաշիրա – Տոկիո, Ճապոնիա

Ավելի քան 1200 տարվա պատմություն ունեցող այս փառատոնը տեղի է ունենում Տոկիո քաղաքում վեց տարին մեկ: Փառատոնը բաղկացած է երկու մասից` Յամադաշի և Սատոբիկի: Յամադաշին տեղի է ունենում մայիսին, իսկ Սատոբիկին` ապրիլին: Յամադաշին ֆառատոնի ավելի վտանգավոր մասն է: Տղամարդիկ անտառ են գնում և ծառեր են հատում, դրանց ամրացնում պարաններ և քարշ տալիս սարն ի վար: Շատերն ասում են, որ սա խիզախության նշան է, սակայն բազում մարդիկ ստացել են վնասվածքներ և ոմանք անգամ մահացել են այս ավանդույթի ժամանակ:

4. Ամանորյա եղևնիներ

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ պահպանում են Նոր տարուն բնական կամ արհեստական եղևնի տեղադրելու սովորույթը: Զարդարված ծառի տակ հաճախ դրվում են նվերներ: Ցավոք, եղել են դեպքեր, երբ այն ոչ թե տոնական տրամադրություն է հաղորդել տանը, այլ տոնը վերածել է ողբերգության: 2003-2006 թթ.-ին 240 տուն այրվեց: Այս բոլոր հրդեհները սկսել էին այն բանից հետո, երբ բռնկվել էր ամանորյա եղևնին: Հրդեհների պատճառով մահացավ 16 մարդ, և վերը նշված յուրաքանչյուր տարվա ընթացքում 25 մարդ վնասվածքներ ստացավ: Ամանորյա եղևնիները հազվադեպ են հրդեհի պատճառ դառնում, բայցևայնպես ավելորդ զգուշությունը չէր խանգարի:

3. Կանանց թլպատում


Կանանց թլպատումը ծայրահեղ վտանգավոր և բարբարոսական երևույթ է, սակայն Եգիպտոսի, Սուդանի, Մալիի և Եթովպիայի որոշ ցեղեր շարունակում են այս ավանդույթը` ելնելով իրենց կրոնական կամ մշակութային համոզմունքներից: Ըստ որոշ տվյալների` աշխարհում տարեկան 2 միլիոն կին է թլպատվում: Թլպատումը տեղի է ունենում առանց որևէ ցավազրկման, ինչի հետևանքով բազմաթիվ կանայք մահանում են շոկից կամ ծայրաստիճան արնահոսությունից: Որոշ կանայք էլ թլպատման հետևանքով վարակներ են ստանում, քանզի կիրառվող գործիքները հաճախ ստերիլ չեն լինում: Թեպետ հավաստի վիճակագրություն չկա, ըստ ոչ պաշտոնական տվյալների` թլպատվող կանանց 1/3-ը մահանում է առաջացած բարդությունների պատճառով:

2. Ցլավազք – Պամպլոմա, Իսպանիա  

Ցլավազքին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ամենահայտնի փառատոններից է իննօրյա փառատոնը, որը 1910 թ.-ից ի վեր տեղի է ունենում Իսպանիայի Պամպլոմա քաղաքում: Ցլերին հավաքում են մի տեղ, հետո նրանց բաց են թողնում, և նրանք սկսում են վազել: Մարդկանց հսկայական ամբոխ է հավաքվում նրանց մոտ, և մարդիկ սկսում են վազել ցլերի առջևից: Այս ավանդույթի պատճառով մահացել է 15 մարդ: Ցլավազքի ընթացքում վերջին մահը գրանցվել է 2009 թ.-ին: Ամեն տարի 200-300 մարդ վնասվածքներ է ստանում ցլավազքի ընթացքում:

 

1. Փորձություններ քոլեջներում

Քոլեջ ընդունվող ուսանողների մոտ 47% տոկոսը ամեն տարի անցնում է դաժան փորձությունների միջով: Նրանց ստորացուցիչ վերաբերմունքի են արժանացնում ավելի վաղ ընդունված ուսանողները: Նորեկների վրա նետում են տարբեր առարկաներ, լցնում են սննդի մնացորդներ, թափոններ և այլ վայրագ բռնարարքներ գործում: Այս ավանդույթը օրենքով արգելված է, սակայն այն դեռևս պահպանվում է բազում ակադեմիական և մշակութային հաստատություններում: Ծանր փորձություններն ուղեկցվում են ալկոհոլի օգտագործմամբ: Այս ավանդույթը տարբեր տեղերում տարբեր դրսևորումներով է արտահայտվում, սակայն դրանց բոլորին էլ բնորոշ է մարդկային արժանապատվության նվաստացումը: Այս ավանդույթի հետևանքով բազում մարդիկ վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, գրանցվել է անգամ մահվան մեկ դեպք:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել