Starnews.am-ը գրում է.
Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են ցավակցական ու ափսոսանքի խոսքեր գրել ՀՀ վատակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան կապակցությամբ:
Լիլիթ Բասյանը, ինստագամի իր էջի սթորի բաժնում Հայկոյի լուսանկարն է հրապարակել ու գրառում արել:
«Ես նեղացել էի քեզանից և այդպես էլ չխոսեցի քեզ հետ: Ինչու՞ էի նեղացել, ինչու՞ այդքան դաժանորեն չէի գնահատում ժամանակը:
Դու գիտեիր, թե ես ինչքան եմ սիրել քո հոգին: Դու հզոր մարդ ես, Մաեստրո»,- գրել է Լիլիթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել