Ուրեմն ընկերներիցս մեկի որդին համալսարանը ավարտում ա ու պետք է գնա ժամկետային զինվորական ծառայության: Երբ զինկոմիսարիատից կանչում են, դիմում է գրում, որ 1-ամյա սպայական դասերի անցնի ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտում: Դա զորակոչից դեռ մի 2 ամիս առաջ է տեղի ունենում: Հետո ամեն ինչ գնում է նորմալ հունով. հարցազրույցներ, բժշկական ստուգումներ և այլն: Տղան արդեն զորակոչի ընթացքում իմանում է, որ բոլոր նման դիմում գրածներին ուղարկում են Վազգեն Սարգսյանի անվ. ինստիտուտ: Ինքն էլ ուզում է հենց Խանփերյանց: Ինստիտուտից ասում են, որ էլ տեղ չկա, դիմում չես ներկայացրել, դիմումների ընդունման վերջնաժամկետն էլ ավարտվել է, ու առաջարկում են գնալ Վ.Սարգսյանի ինստիտուտ, տղան էլ չի համաձայնվում: Գալիս է զորակոչման օրը, ու տղային տանում են Արցախ ծառայության: Հետո մեր աղբյուրներով նախարարությունից ճշտեցինք, որ նմանատիպ դեպքերը համարվել են կոռուպցիոն ռիսկ ու բոլորին անխտիր ուղարկել են Արցախ: Հիմա մի հարց. բանակում սպայական ծառայության անցնելը կոռուպցիոն ռի՞սկ է համարվում արդեն (առաջարկում եմ Պնախարարին որ նախարարության կաբինետներում նստած, ուղղակի թուղթ լրացնող սպաներին, ամեն վարչությունից հինգական սպա գոնե, մեկ շաբաթով գործուղել սահմանամերձ որևէ զորամաս, զինվորի հետ քնել-արթնանալուց հետո կհասկանան, թե ինչպես փափուկ տեղերում նստաԾ որոշումներ կայացնեն, որպեսզի տարբերեն օդաչուն տանկիստից: Ոչ մի կոռուպցիոն ռիսկ էլ չկա մարդն ուզում է Խամփերյանց, թող սովորի Խամփերյանցում):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել