Armsport.am-ը գրում է․

ԱԻԲԱ-ն հայտնում է, որ անկախ փորձագիտական խումբը, Ռիչարդ Մաքլարենի գլխավորությամբ հետաքննել է «Ռիո-2016» Օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարը: Բացահայտվել է, որ մրցավարները տարբեր սխեմաներ են կիրառել և անարդար որոշումներ ընդունել, գրում է ՀԱՕԿ-ը:

Այդ առթիվ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն ասել է, որ ամեն բան կանի կեղծիքներ բացառելու համար: Այժմ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք այնուհետև կքննարկվեն մասնագետների հետ:

Հայտնի է նաև, որ Ռիոյի խաղերում շուրջ մեկ տասնյակ մենամարտ կասկածելի ելք է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել