1in.am-ը գրում է.
ԱՊՀ երկրներից Հայաստանը երրորդն է արդյունաբերական արտադրանքի 8 տոկոս աճով (հունվար-մայիսը՝ 2012թ. հունվար-մայիսի նկատմամբ): Առաջին տեղում այստեղ Ղրղզստանն է՝ 21 տոկոս աճով, երկրորդ տեղում՝ Տաջիկստանը՝ 8.2 տոկոս աճով:
Ադրբեջանը նույնպես երրորդ տեղում է, բայց անկման ցուցանիշով: Այս երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալը նույն ժամանակում անկում է ապրել 0.2 տոկոսով: Անկումն ավելի մեծ է Ուկրաինայում (-5.2 տոկոս) և Բելառուսում (3.5 տոկոս):
Սակայն Հայաստանը վերջին տեղում է շինարարության ցուցանիշով: Այդ նույն ժամանակում Հայաստանում շինարարության ծավալը կրճատվել է 8.8 տոկոսով: Անկում է գրանցվել նաև Ռուսաստանում՝ 0.4 տոկոս: Շինարարության ծավալների աճով բացահայտ առաջատար է Ադրբեջանը՝ 27.4 տոկոս: Ոլորտում երկնիշ աճ են գրանցել նաև Տաջիկստանը(16.9 տոկոս) և Բելառուսը(10.5 տոկոս):