Շերբրուկի համալսարանական ինստիտուտին կից Ծերացման հետազոտական կենտրոնը ուսումնասիրել է աչքի ցանցաթաղանթի պիգմենտային էպիթելային բջիջների պաշտպանական ուղիները: Այդ բջիջների աշխատանքի խանգարումներ են նկատվում ռետինոպատիայի եւ մակուլյար դեգեներացիայի դեպքում, հայտնում է Medical News Today -ը:
Գիտնականները գտել են, որ բջիջները գտնվելով բուսական յուղերում, բջջային մեմբրանում քիմիական եւ ֆիզիկական փոփոխություններ են սկսում առաջանալ, դրական ազդելով բջիջի կրկնակի լիպիդային շերտի մածուցիկության վրա, որը խոչընդոտում է ռետինոպատիայի զարգացմանը:
Այդ գործառույթների խանգարումը կարող է վնասել մեմբրանում սպիտակուցների նյութափոխանակությանը եւ այլ մոլեկուլների, որոնք ազդում են մեմբրանի ներսում իր կենսաբանական մոլեկուլների վրա: Եթե մեմբրանի փոփոխականությունը բարձրացվում է, այն դառնում է ավելի ճկուն եւ հեշտացնում է լույսի անցումը աչքի միջով:
Իսկ բուսական յուղերի ճարպային թթուները ավելացնում են բջջային մեմբրանի պլաստիկությունը: Հետեւաբար, գիտնականների կարծիքով, հարուստ տրանս-չհագեցած ճարպերը եւ Omega-3 թթուն, ինչպես նաեւ ձիթապտղի յուղը կերակրացանկում կնվազեցնեն ռետինոպատիայի վտանգը: Նրանք նաեւ, հենվելով հայտնագործության վրա, խորհուրդ են տալիս փոխել աչքի կաթիլների կազմը:
.jpg)



