1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայի հանրապետական կոնգրեսական Դարել Իսսան գլխավորել է Hill պարբերականի վարկածով 50 հարուստ կոնգրեսականների ցուցակը:

Իսսան կարողությունը կուտակել է ավտոմոբիլային ազդանշանային համակագերի առևտրով: Նրա ունեցվածքը վերջին 4 տարիներին կրկնապատկվել է՝ հասնելով 355 մլն դոլարի: Իսսան առաջ է անցել անցած տարվա վարկանշային աղյուսակի առաջատար, հանրապետական Մայքլ Մաքքոլին (Տեխաս), որի կարողությունը գնահատվում է 102 մլն դոլար՝ անցած տարվա համեմատ եռակի քիչ: Բանն այն է, որ նա որոշել է ակտիվները կիսել կնոջ հետ: Վերջինս Clear Channel Communications ռադիոկայանների կայսրության ժառանգորդուհին է:

Ցուցակում երրորդը Վիրջինիայի դեմոկրատ սենատոր Մարկ Ուորներն է՝ Nextel Communications բջջային ընկերության հիմնադիրը:

50 հարուստ կոնգրեսականների ցուցակի մեծ մասը՝ 29-ը, հանրապետականներ են: 37 հարուստներ բաժին են ընկնում Ներկայացուցիչների պալատին, 13-ը՝ Սենատին: 

Հարուստների շարքում են նաև Ներկայուցուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին և Սենատում հանրապետական փոքրամասության առաջնորդ Միտչ Մակքոնելը:

Ջոն Քերին պետքարտուղար դառնալով՝ դուրս է մնացել հարուստ պատգամավորների շարքից: Հարուստների շարքից դուրս է մղվել նաև պաշտոնաթող դեմոկրատ սենատոր Հերբ Քոլը: Եվս մեկ հարուստ սենատոր՝ Ֆրենկ Լաուտենբերգը, մահացել է 2013 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել