Panorama.am-ը գրում է․
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկանք, որում նշված է․
«Հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:
Հայ-չեխական հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Չեխիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Չեխիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխոսլովակիայի հետ 1992թ. մարտի 30-ին, իսկ Չեխոսլովակիայի տրոհումից հետո Չեխիայի Հանրապետության հետ՝ 1993թ. հունվարի 5-ին:
2019թ․ փետրվարի 21-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերն է հանձնել ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին։ 2019թ․ հուլիսի 18-ին ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրժիխ Կոպեցկին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
2019թ. հոկտեմբերին Պրահայում կայացել են երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ։
Հայաստանի և Չեխիայի միջև 2020թ․ առևտրաշրջանառությունը կազմել է 24,849,300 ԱՄՆ դոլար։ 2021թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստանի և Չեխիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 11,432,700 ԱՄՆ դոլար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ