«Ժողովուրդ»-ը գրում է.
Հայաստանի հատկապես հեռավոր համայնքներում իրավիճակը գնալով ողբերգական է դառնում։ Օրինակ ՀՀ Շիրակի մարզի Բաշգյուղ համայնքում վերջին երեխան ծնվել է վեց տարի առաջ. այդ մասին ասել է համայնքապետ Վոլոդյա Մովսիսյանը։
Ավելին, այդ գյուղում այսօր կա ընդամենը երեք աշակերտ, որոնք, սակայն, հաճախում են հարևանությամբ գտնվող Փոքր Սարիար համայնքի դպրոց։
«Դպրոցի շենք ունենք, նորմալ շենք է, ուղղակի երեխաների թիվն է նվազել։ Տարիներ առաջ աշակերտների թիվը 15 է եղել։ Ծնունդ չկա, վերջին երեկան ծնվել է 6 տարի առաջ»,-ասել է գյուղապետը։
Նրա խոսքերով՝ գյուղն ունի 67 բնակիչ։ Նրանց եկամուտի հիմնական աղբյուրն անասնապահությունն է. «Էնքան որ յոլա են գնում։ 3-4 երիտասարդ մեկնել են ՌԴ՝ արտագնա աշխատանքի։ Իսկ մյուսներն էլ անասնապահությամբ են զբաղվում։ Ոչ մի բան չկա գյուղում, մարդ էլ չկա։ Գյուղում հիմնականում ծերացող ընտանիքներ են, իսկ երիտասարդները հեռանում են գյուղից՝ աշխատատեղեր չունենալու պատճառով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: