Armsport.am-ը գրում է․

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի Մ-23 Եվրոպայի առաջնությունան տղամարդկանց 81 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը լավագույնն էր:

Պոկում վարժությունը Հարությունյանը 155 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը, իսկ հրում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացնելով 190 կգ-անոց ծանրաձողը, զույց տվեց լավագույն արդյունքը:

2021 թ-ի ապրիլին Մոսկվայում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում Ռաֆիկը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Մ-20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) եւ Գոռ Սահակյանը (67կգ), իսկ Միլենա Խաչատրյանը (76 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել