«Ժողովուրդը» գրում է.

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ սպառնալիք հնչեցրեց ՌԴ-ի հասցեին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագիրը  նախաստորագրելու դեպքում ՌԴ-ն մեր նկատմամբ եւս տնտեսական սանկցիաներ կիրառի, ինչպես վարվեց օրերս Ուկրաինայի դեպքում, Սահակյանը նշեց. «Այդ մասին չարժե խոսել։ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բացի դրանից,, մեք բավական ներկայություն ունենք ՌԴ-ում՝ որպես ՌԴ քաղաքացիներ»։ Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականն  ուղղակիորեն հասկացրեց, որ եթե ՌԴ-ն գնա այդ քայլին, ապա «հարվածը կլինի ներսից»՝ ՌԴ քաղաքացիներ հանդիսացող մեր հայրենակիցների կողմից...»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել